News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում Պետական Տրետյակովյան պատկերասրահում ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ հանդիպմանն արված հայտարարությամբ ցանկացել եմ «ոչ» ասել պատերազմին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նա շեշտեց ՝ նպատակ չի ունեցել անդրադառնալ հակամարտության ծագմանը. «Այդ ելույթի վերաբերյալ քննադատությանը, որքանով ես եմ տեղյակ, երկու ուղղությամբ է հնչել` նախ հատվածի համար, որում նշվում է, թե «կարեւոր չէ` ինչից է ծագել այս հակամարտությունը» եւ որ «մեր ու ադրբեջանցի երեխաների հայացքները նույնն էին։Առաջինի հետ կապված արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանել, նորից կկրկնեմ` իհարկե, շատ կարեւոր է, թե ինչից է ծագել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց կարեւոր է նաեւ տարբերել, թե որտեղ է դա կարեւոր եւ որտեղ` կարեւոր չէ:  Այն լսարանում, որի առաջ ես խոսում էի, այն նպատակի համար, որոնց համար ես խոսում էի բոլորովին չէր ենթադրում խորանալ, քննարկել հակամարտության ծագման դետալները: Դա ընդամենը կանանց լսարան էր, ովքեր պետք է ուղղակի «ոչ» ասեն պատերազմին։ Պատերազմին «ոչ» ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատարազմի ծագման աղբյուրների հետ կապված, այլ պետք է ասել «ոչ» պատերազմին, որպեսզի ուսումնասիրություններ կատարողները կամ բանակցողներն առանց զոհերի երկու կողմից էլ կարողանան նստել սեղանի շուրջ, կարեւոր է, որ դա տեղի ունենա խաղաղության պայմաներում»։

Նա պարզաբանեց նաեւ 18-ամյա երեխաների հայացքների մասին հատվածը. «Մեր զինվորները, երիտասարդներն, իհարկե, քաջ են, բայց յուրաքանչյուր դեպքից առաջ, յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է, որը կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, ընդ որում` անհասկանալի է, թե ինչ պայմաններում, ինչ կտտանքների կենթարկվի կամ ինչ տեղի կունենա իր հետ, նա չի կարող հայացքում վախ չունենալ: Ուղղակի հարց է, թե այդ վախին հաջորդող վայրկյաններն ինչ կլինեն` փախուստի՞, թե՞ հերոսության վայրկյաններ։ Իմ ելույթը «մեր երեխաները չփորձարկվեն` ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»:

Հիշեցնենք, որ հանդիպմանն իր ելույթում Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել էր. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։  Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։ Ներկայացնեմ  միայն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի պատկերը։ Հայկական կողմն ունեցավ 100 զոհ, գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան երիտասարդներ։ Ադրբեջանական կողմն ունեցավ մի քանի հարյուր զոհ եւ կրկին գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։ Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետեւել եմ հայկական եւ ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ եւ ադրբեջանցի 18-ամյա զինվորներին եւ ուղղակի նայեինք նրանք հայացքներին․․.»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ