News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով քրեական գործ է հարուցվել:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ քննությամբ պարզվել է, որ նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները, բացի այդ 2015թ. ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով թեև սահմանվել է 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գինը 1 լիտրի համար 55 դրամ, այնուամենայնիվ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին,  ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պետական բյուջեից դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104 մլն դրամից ավելի սուբսիդիա:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ