News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թեեւ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն արդեն որոշել են, որ  Երեւանի ավագանու ընտրություններին  իրենց ավագանու ցուցակը գլխավորելու է արդարադատության նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, սակայն  դեռեւս  պաշտոնապես չեն հայտարարում՝ ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով, թե՞ առանձին են մասնակցելու։  Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝ հապաղելու պատճառն այն է, որ դեռեւս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիրքորոշում չի հայտնել  իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՔՊ–ի թեկնածուն «Կարգին հաղորդում»–ից հայտնի դերասան Հայկ Մարությանն է։

 «Դեռեւս վերջնական որոշում չկա, մենք ակնկալում ենք «Քաղաքացիական պայմանագրի» մեր գործընկերների արձագանքին այն մասով, որ արդյոք նրանք պատրաստվում են մասնակցել  ընտրություններին առանձին ցուցակով, թե «Ելք» դաշինքով։ Երբ այս արձագանքը լինի, մենք կկարողանանք հստակ կայացնել այս որոշումը։ Մենք սպասում ենք՝ դիրքորոշում հայտնեն»,–ասաց Դավիթ Խաժակյանը։

Վերջինս նշեց, որ իրենց հայտնի չէ՝ ՔՊ–ն ինչ դիրքորոշում ունի նաեւ կառավարության անդամ Արտակ Զեյնալյանի թեկնածության վերաբերյալ։  «Արտակ Զեյնալյանի վարկանիշը հանրության շրջանում այնպիսին է, որ մեր ուժերը բավարար կլինի առավելագույն մրցակցություն ապահովելու եւ ընտրություններին առավելագույն արդյունք գրանցելու համար»,–ասաց Խաժակյանը։

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ երբեմնի դաշնակից քաղաքական ուժերը առանձին ցուցակներով մասնակցելու դեպքում միմյանց  դեմ չեն պայքարելու, այլ հանդես են գալու որպես մի ընտանիք։ «Մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը եւ թեկնածուին, այդուհանդերձ ,դա անելու ենք գործընկերային ձեւով եւ չենք բացառելու հետագայում ավագանիում փոխգործակցված աշխատելը»։  Հարցին՝ բացառո՞ւմ է, որ իրենց դաշինքը ընդդիմադիր դիրքերից հանդես կգա ՔՊ–ի ընտրվելու դեպքում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք գործընկերային ենք տրամադրված «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ՝ անկախ  մասնակցության ձեւաչափից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ