News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը փորձում է պարզաբանումներ ստանալ Սաուդյան Արաբիայից քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ, սակայն Բրյուսելը մտադիր չէ միջամտել Օտավայի եւ Էր-Ռիյադի միջեւ ծագած դիվանագիտական սկանդալին, հաղորդում է Reuters-ը:

Պատասխանելով Կանադայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ առաջացած լարվածության խնդրին՝ ԵՀ-ի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը նշել է, որ ԵՀ-ն փորձում է պարզաբանումներ ստանալ Էր-Ռիյադից ձերբակալությունների վերաբերյալ, ցանկանում է հասկանալ, թե ինչում են մեղադրվում ակտիվիստներն ու արդար դատաքննություն ապահովել: Ինչ վերաբերում է Կանադայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերություններին, ապա նա նշեց. «Մենք չենք մեկնաբանում երկկողմ հարաբերությունները: Մենք կողմ ենք երկխոսությանը»:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան հետ էր կանչել իր դեսպանին Կանադայից եւ արտաքսել էր  Կանադայի դեսպանին թագավորությունում Կանադայի կողմից ակտիվիստներին ազատ արձակելու մասին հնչեցված կոչերից հետո: Էր Ռիյադում սա դիտարկել են որպես միջամտություն երկրի ներքին գործերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ