News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ապամիջուկայնացման համար՝ չնայած հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կոերայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ ձեռք բերված պայմնավորվածությանը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստ է վերադառնալ Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընի հետ հերթական հանդիպման համար: «Մեզ հռետորաբանություն պետք չէ. մեզ Հյուսիսային Կորեայի՝ ապամիջուկայնացմանն ուղղված քայլերն են պետք»,- ասել է Բոլթոնը: Բոլթոնը պնդում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման արդյունքներով ընդունված սինգապուրյան հռչակագրին: Սակայն «Հյուսիսային Կորեան քայլեր չի ձեռնարկել, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են ապամիջուկայնացման համար», - ասել է Բոլթոնը՝ հավելելով, որ պատժամիջոցների մեղմացում չի նախատեսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ