News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 7-ին, ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ եւ հավելել, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը:

Իր հերթին, Թիմուր Ուրազաեւը նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ, արդյունավետ փոխգործակցությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:    

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը եւ գոհունակությամբ նշել, որ 2018 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 2,5 անգամ: Նիկոլ Փաշինյանը եւ Թիմուր Ուրազաեւը նշել են, որ գործարար կապերի խթանման ու զարգացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ եւ քննարկել լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: 

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու կարեւորել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ