News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն աջակցություն է հայտնել ԱՄՆ զինված ուժերի ներսում տիեզերական ուժերի օպերատիվ հրամանատարության ստեղծման գաղափարին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պետք է տիեզերքը դիտարկենք որպես ռազմական գործողությունների զարգացող թատրոն: Օպերատիվ հրամանատարության ստեղծումը, իհարկե, տարբերակներից մեկն է»,- ABC News-ն մեջբերում է Պենտագոնի ղեկավարի խոսքերը:

Հունիսին Թրամփը Պենտագոնին հանձնարարել էր զորքերի առանձին տեսակ՝ Ռազմատիեզերական ուժեր ստեղծել՝ տիեզերքում ամերիկյան ենթակառուցվածքի անվտանգության համար մտավախության հետ կապված:

Մեթիսի խոսքով՝ գերատեսչությունն ամբողջոթյամբ աջակցում է այս նախաձեռնությանը եւ աշխատում է գաղափարի իրականացման վրա: Պենտագոնի ղեկավարը նշել է, որ տիեզերքը «նույնպիսի դաշտ է պատերազմի համար, ինչպես հողը, օդը եւ ծովը»:

Ամերիկյան տիեզերական օբյեկտների խոցելիությունը նախկինում մատնանշվել էր NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենստանի կողմից: Նրա խոսքով՝ GPS ազդանշանի կորուստը սպառնում է ԱՄՆ-ին «կենսագործունեության դադարեցմամբ»:

Այժմ ԱՄՆ-ի Զինված ուժերի կազմում կա վեց աշխարհագրական (Աֆրիկյան, Եվրոպական, Խաղաղօվկիանոսյան, Հյուսիսային, Հարավ, Կենտրոնական) եւ չորս ֆունկցիոնալ (Ռազմավարական, Տրանսպորտային, Կիբերհրամանատարություն եւ Հատուկ գործողությունների հրամանատարություն) հրամանատարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ