News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար պաշտպանն այսօր՝ օգոստոսի 8-ին, միջնորդություն ներկայացրեց դատարանին:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը եւ Հակոբ Նազարյանը:

Նրանցից յուրաքանչյուրը 500 հազարական դրամ են մուծել դատարանին եւ անձամբ են ներկայացել դատարան:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 12:30-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գագիկ Եղիազարյանի համար նախկինում էլ էր խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվել, որը Մեսրոպ Մակյանը  մերժել էր՝ պատճառաբանելով, որ Եզիազարյանը ազատության մեջ գտնվելով պատշաճ վարքագիծ չի դրսեւորի:

 Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ