News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Մալայզիայի դատարանը նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին մեղադրել է փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքի խախտման եւ ահաբեկչությանը ֆինանսավորելու, ինչպես նաեւ ապօրինի գործունեությունից եկամուտ ստանալու մեջ, հայտնում է The Star պարբերականը:

The Straits Times պարբերականը հայտնում է, որ Ռազակը, հնարավոր է, 45 տարվա ազատազրկման դատապարտվի, եթե քրեական գործի երեք դրվագներով նրա դեմ մեղադրական դատավճիռ կայացվի: Նախատեսված է նաեւ տուգանք վնասի ընդհանուր գումարի նվազագույնը հնգապատիկի չափով:

Պարբերականը նշում է, որ մեղադրանքներն առաջադրվել են պետական SRC International ֆոնդից 10,2 մլն դոլար վատնելու հետ կապված: Այդ միջոցները փոխանցվել էին նախկին վարչապետի անձնական հաշվեհամարներին: Պարբերականը հայտնում է, որ Նաջիբ Ռազակի կողմից ոչ մի հայտարարություն չի հնչել: Դատարանը նաեւ բավարարել է պետական մեղադրողի խնդրանքը գործը Գերագույն դատարան փոխանցելու մասին:

Սա վերջին շրջանում Նաջիբ Ռազակի դատարանում հայտնվելու երկրորդ դեպքն է: Հուլիսի սկզբին իրավապահ մարմինները նրան կալանավորել էին իշխանության չարաշահման մեղադրանքով: Սակայն դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ նախկին վարչապետին ազատել գրեթե 250 հազար դոլար գրավով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ