News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ շուրջ 50 կոնգրեսականներ կոչ են արել նախագահ  Դոնալդ Թրամփին հանդիպել ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին The Washington Free Beacon կայքում հրապարակված իր հոդվածում գրել է Ադամ Կրեդոն՝ շեշտելով ԱՄՆ–ի եւ Թուրքիայի հարաբերություններում աճող լարվածությունը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպման կողմնակիցները ԱՄՆ–Հայաստան կապերն ամրապնդելու հնարավորություն են տեսնում, քանի որ սրվում է Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածությունը, իսկ Թուրքիան ավանդաբար սառը հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Կոնգրեսականները Թրամփին ուղղված իրենց նամակում նշում են, որ ԱՄՆ–ն հնարավորություն ունի ամրապնդել կապերը Հայաստանի հետ ժողովրդական հեղափոխության ալիքի ֆոնին, որը, հնարավոր է, բերի մի շարք բարեփոխումների։  

Միաժամանակ, հեղինակի խոսքով, Թրամփի վարչակազմը հրաժարվել է մեկնաբանել պոտենցիալ հանդիպման մասին The Washington Free Beacon–ի հարցը։

Սակայն, Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը, որը ծանոթ է այդ նամակին, նշել է զրույցում, որ Սպիտակ տունը պետք է օգտագործի պահը եւ նոր կապեր հաստատի Հայաստանի հետ։ «Ներկայումս Թուրքիան երես է դարձրել ԱՄՆ–ից եւ արտասահմանում մեր ազգային շահերից։ Հայաստանը անում է ամեն հնարավորը համագործակցության ընդլայնման եւ ավելի սերտ հարաբերություններ Ամերիկայի հետ հաստատելու համար։ Նախագահ Թրամփը պետք է ընդունի դա»,–հայտարարել է նախկին պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ