News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեւանն հակամենեջմենթի եւ օլիգարխների բիզնես շահերի զոհ է դարձել: Նման կարծիք օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատողը Սեյրան Մինասյանը:

Փորձագետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին տարիներին Սեւանի մակարդակի բարձրացումն ոչ բավարար մակարդակի է գրանցվում: Այդպես, եթե 2002-2012 թվականներին Սեւանը բարձրացել էր 3.5 մետրով, ապա 2012-ից մինչ օրս՝ ընդամենը 25 սանտիմետրով: Սա, ի վերջո, հանգեցրել է ներկայիս իրավիճակին, երբ լճում ճահճացման ակտիվ գործընթաց է գրանցվել, ինչի ապացույցն է միկրոջրիմուռների՝ վերջին հիսունից ավել տարվա ընթացքում աննախադեպ տարածումը: Արդյունքում, Սեւանի ջրի թափանցիկությունը զգալիորեն նվազել է: 2012 թվականին այն 17-18 մետր էր, 2017 թվականին՝ 9-10 մետր, իսկ այս տարի` ընդամենը 3 մետր:

Մինասյանը նշեց, որ Սեւանի մակարդակի բարձրացման գործընթացի գործնական դադարեցումը վատ մենեջմենթի եւ բիզնեսի ու օլիգարխների շահերի պաշտպանության արդյունք է: Գաղտնիք չէ, որ ափամերձ գոտում մեծ թվով ամառանոցներ եւ մասնավոր հանգստի գոտիներ են կառուցվել, որոնք լճի մակարդակի պատշաճ բարձրացման դեպքում ջրի տակ կհայտնվեին:

Բացի այդ, վերջին հինգ տարվա ընթացքում՝ 2012, 2014 եւ 2017 թվականներին, Սեւանից ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր է բաց թողնվել: Ջրի դուրս թողնման համար դրական եզրակացություն է տվել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սեւանա լճի հիմնախնդիրների հարցով փորձագիտական հանձնաժողովը: Հանձնաժողովը հայտարարել էր, որ նույնիսկ լրացուցիչ բացթողումների պայմաններում լճում դրական բալանս կգրանցվի:

Մինչդեռ, ինչպես նշեց Մինասյանը, նրանց գնահատականները չեն համապատասխանում իրական վիճակին, եւ Սեւանում բացասական բալանս է գրանցվել: Օրինակ, 2017 թվականին հանձնաժողովը հայտարարել էր, որ մինչեւ տարեվերջ Սեւանում բալամսը +10 սմ կկազմի, սակայն արդյունքում այն -4 սմ է կազմել: Ըստ փորձագետի՝ անցած տարիների ընթացքում Հանձնաժողովը երբեք պատասխանատվություն չի ենթարկվել իր սխալ կանխատեսումների համար:

«Սեւանա լճի հարցերով փորձագիտական հանձնաժողովը պետք է լուծարվի: Սա ձեւական կառույց է», - ասաց նա: Մինասյանը շեշտեց, որ տարեցտարի հնչող հայտարարությունն առ այն, որ Սեւանից ջրի լրացուցիչ բացթողումները անհրաժեշտ են գյուղատնտեսական հողերի ոռոգման համար, իրականությանը չի համապատասխանում: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանում ոռոգման համակարգերը գտնվում են այնպիսի անհույս վիճակում, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով ջրային կորուստները 70-80 տոկոս են գնահատվում: Մինչդեռ վերականգնվող ջրերի պաշարները 7 մլրդ խորանարդ մետր են գնահատվում տարեկան կտրվածքով, ինչը, ըստ Մինասյանի, բավարար է ոռոգման կարիքները հոգալու համար:

Փորձագետը նշեց, որ Սեւանում առկա իրավիճակը մոտ է աղետալիին, եւ նույնիսկ օրենքով թույլատրված 170 մլն խորանարդ մետրի չափով ջրի բացթողումները կարող են աղետալի լինել լճի համար: «Խորհրդային Միության օրոք՝ 60-ականներին, առաջատար փորձագետները եկել էին այն եզրակացության, որ Սեւանա լճի եւ դրա էկոհամակարգի փրկության համար լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչեւ ծովի մակարդակից 1903,5 մետր: Սակայն ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ դա իմ կարծիքով, բավարար չի լինի: Սեւանում անդառնալիորեն փոխվել է ջրի քիմիական բաղադրությունը, մակրոֆիտերի շերտը բացակայում է... Այս ամենն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում»,- ասաց Մինասյանը:

Այս կապակցությամբ փորձագետը դրական գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որով նա կոչ արեց ոռոգման ջրի խնդիրների լուծում գտնել՝ առանց Սեւանից ջրի բացթողումներին:

Հիշեցնենք, որ 2002 թվականին ռազմավարական ծրագիր էր ընդունվել, որի համաձայն մինչեւ 2031 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է բարձրացվի 6 մետրով: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սեւանի մակարդակը 1900 մ 46 սանտիմետր է կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ