Աբովյանում ծառին բախված «ՎԱԶ-2107»-ի վարորդը հիվանդանոցում մահացավ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 4-ին ժամը 21.00-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի։ 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 7-ին ժամը 6.30-ին «գանգուղեղային փակ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված վարորդը՝ Վալերի Հովսեփյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: