News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ այսօր՝ օգոստոսի 8-ին, միջնորդություն ներկայացվեց դատարանին: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Պավլիկ Մանուկյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Շաքե Իսայանը:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց հարցաքննել Պավլիկ Մանուկյանին՝ հաշվի առնելով վերջինիս կողմից հուլիսի 17-ին հնչեցրած հայտարարությունը եւ նախորդ դատական նիստում իր հայտարարությունը հաստատելու մասին ելույթը: Արամ Արամյանը նշեց, որ իր միջնորդությունը դատարանը պետք է ավելի շուտ քննի, քան խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Պաշտպանն էլ հակադարձեց մեղադրողին՝ նշելով, որ այս միջնորդությունը եւս մեկ միջոց է ճնշում գործադրելու Պավլիկ Մանուկյանի նկատմամբ:

Դատարանում Պավլիկ Մանուկյանն էլ հայտարարեց, որ իր խափանման միջոցի փոխվելով՝ չի խաթարվի գործընթացը, բացի դրանից, ինքն այս փուլում հրաժարվելու է ցուցմունք տալուց: Նա նշեց, որ դատախազի միջնորդությունը համարում է անհիմն:

 Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց բավարարել դատախազի միջնորդությունը՝ հարցաքննել Պավլիկ Մանուկյանին, այնուհետեւ նոր անցնել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը քննարկմանը:

Դատավոր հայտարարեց, որ հարցքաննությունը վերաբերում է Էդվարդ Գրգորյանի եւ Մխիթար Ավետիսյանի ենթադրաբար իրականացրած գործողություններին:

Պավլիկ Մանուկյանը պնդեց իր ավելի վաղ արված հայտարարությունը. «Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այս քայլն Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ժողովուրդ, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը իմ տղան է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու, որ ես եմ: Իմ ասածը բացարձակ ճշմարտություն է, այլեւս վերջ կեղծիքին, սա իրականություն է»:

Դատարանը հայտարարեց, որ հայտարարությունը որպես ցուցմունք է արձանագրում:

Ի պատասխան մեղադրողի հարցին՝ Պավլիկ Մանուկյանն ասաց, որ կրակոցը եղել է իրենից մոտ 1 մետր հեռավորության վրա. «Անձամբ ներկա եմ եղել եւ քիչ էր մնում, որ պատահաբար զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը, պատահական կրակոց էր: Իսկ բանկոմատի վերաբերյալ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել՝ բացառությամբ իրեն»:

Պավլիկ Մանուկյանը պնդեց, որ Արմեն Բիլյանն ընդհանրապես դեպքի վայրում չի եղել:

«Երդվում եմ իմ նահատակ ընկերների եւ իմ ծնողների շիրիմով, որ դա պատահական կրակոց է եղել, մենք չենք ուզել որեւէ մեկին վնասել»,- հայտարարեց նա:

Հարցին, թե ինչու այս ամենի մասին ավելի վաղ չէր հայտնում դատարանին, նա պատասխանեց, որ արդար դատավարություն չէին ակնկալում, սակայն հետո որոշեցին խափանման միջոցը փոխելուց հետո հայտնել այս մասին:

Պավլիկ Մանուկյանը պնդեց, որ բանկոմատը բացվել է, սակայն հափշտակություն տեղի չի ունեցել, նա նշեց, սակայն, որ ներկա չի եղել բանկոմատի բացելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ