News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իշխանություններից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։

contact.az–ը հաղորդում է, որ «Համերաշխություն հանուն արդարության» կոմիտեի անդամները կոչ են արել երկրի իշխանություններին լուծել քաղբանտարկյալների խնդիրը, թուլացնել հասարակական լարվածությունը եւ վերացնել միջազգային հանրության քննդատությունը։

«Մենք մտահոգված ենք բոլոր քաղբանտարկյալների ճակատագրով, սակայն հատկապես անհանգստություն է առաջացնում ակտիվիստ Իլկին Ռուստամաձեի ճակատագիրը, որը արդեն 6-րդ տարին է ազատազրկման մեջ է գտնվում, որտեղ ճնշման է ենթարկվում»,–ասված է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները կոչ են անում ազատել «Ռեալ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովին՝ արդարացնելով նրան. «Միայն  այդ քայլով իշխանությունը կարող է մաքրել այն խայտառակությունը՝ կապված Մամեդովի վեցամյա անհիմն ու անօրինական բանտարկության հետ, որը հաստատվել է ՄԻԵԴ երկու որոշումներով»։

Փաստաթղթի հեղինակները կոչ են անում ազատել նաեւ առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովին, որը 11–ամյա ազատազրկումից հետո ստացել է եւս 7 տարի, ինչպես նաեւ պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներ Ֆիկրետ Ֆարամազօղլուն, Ռաշադ Ռամազանովին, Մամեդ Իբրահիմին, Ասիֆ Յուսիֆլիին եւ այլք։

Կոմիտեն քննադատել է դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովին մահացած մորը հրաժեշտ տալը թույլատրելը մերժելը։

Կոմիտեն դատապարտել է նաեւ մի շարք կայքերի արգելափակումը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ