News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը հունվար-հունիսին աճել է խորհրդանշական 0.5 տոկոսով: Նույն պաշտոնական տվյալներով՝ այդ ժամանակահատվածում գնաճը, ապրանքների գծով, առանձնապես բարձր չի եղել՝ «ընդամենը» 2.9 տոկոս:

0.5 տոկոս ֆիզիկական աճը, նույնիսկ ապրանքների սպառման բարձր մակարդակ ունեցող երկրների համար, բավական ցածր ցուցանիշ է: Մեր երկրի համար, որտեղ մեկ շնչի հաշվով մանրածախ ապրանքաշրջանառության ցուցանիշը շատ ցածր է, նման տեմպն ընդհանրապես անընդունելի չէ:

Եկամուտների մասով (այստեղից՝ նաեւ ծախսերին) պատկերացում կարող են տալ Հայաստանի վիճակագրության կոմիտեի ընտրողական հետազոտությունները: Այստեղ պատկերը բավական խղճուկ է: Մարզերը, ընդհանուր առմամբ, բավական հետ են մնում մայրաքաղաքից: Թեեւ մայրաքաղաքում էլ փայլուն ցուցանիշներ չեն: Ներկայացնենք 2016 թվականի բյուջետային հետազոտությունների տվյալները (2017 թվականի համար դեռեւս չեն հրապարակվել):

Առաջին խմբում (յուրաքանչյուր խումբը՝ բնակչության թվի 10 տոկոսը) մեկ շնչի հաշվով եկամուտն ամսական կազմում է ընդամենը 9.349 դրամ: Այսինքն՝ 20 դոլարից պակաս: Հասկանալի է, որ նման «եկամուտով» ապրանքների սպառման նորմալ մակարդակ հնարավոր չէ ապահովել: Գումարի մի մասը կուղղվի կոմունալ վճարումներին, իսկ մնացածը՝ հաց գնելուն: Բնակչության (մեկ շնչի հաշվով եկամուտների մակարդակով) մոտակա խմբերում պատկերը մոտավորապես նույնն է:  

Գաղտնիք չէ, որ տասնյակ հազարավոր ընտանիքների եկամուտի աղբյուրներից մեկն արտասահմանից դրամական փոխանցումներն են (հատկապես՝ Ռուսաստանից): Հունվար-մայիսին մանրածախ շրջանառության ծավալների նկատմամբ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարի հարաբերակցությունը գերազանցել է 60 տոկոսը: Այս թիվը թույլ է տալիս գնահատել փոխանցումների հնարավոր նշանակությունը երկրի տնտեսության համար, ներառյալ՝ մանրածախ առեւտրի: Հունվար-մայիսին դրամական փոխանցումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 20.4 մլրդ դրամով (կամ 7.3 տոկոսով):

Մինչ այդ՝ մանրածախ առեւտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում ընթացիկ գներում աճել է 27.8 մլրդ դրամով (5.9 տոկոսով): Սրանից հետեւում է, որ ապրանքները թանկացել են միջինը ոչ թե պաշտոնական 2.9 տոկոսով, այլ ավելին՝ 5.4 տոկոսով: Ի դեպ՝ շատ գնորդներ բողոքում են սննդամթերքի, այդ թվում՝ տեղական գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացումից: Առեւտրի փորձագետների կարծիքով՝ մայրաքաղաքում գների նման բարձրացումը մասամբ կապված է «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում մեքենայությունների կանխման հետ:

Հիշեցնենք, որ մայիսին բացահայտվել էր ֆերմերներից ձեռք բերված ապրանքները մասնավոր ձեռնարկատերերի խմբի միջոցով վաճառելու պրակտիկան: Դա թույլ էր տվել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցին խուսափել ԱԱՀ-ի եւ շահութահարկի վճարումից: Նպատակը «վայելուչ» էր. ապրանքները վաճառել ավելի ցածր գնով, քան այդ հարկերը վճարելուց հետո ստացված գներով:

մբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ