News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ծագումով ամերիկուհի Ռաշիդա Թլաիբը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի նախնական ընտրություններում եւ կարող է դառնալ առաջին մուսուլման կին կոնգրեսականը, հայտնում է Huffington Post-ը:

Սա Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Թլաիբի համար առաջին նման ձեռքբերումը չէ. 2008-ին նա դարձել էր առաջին մուսուլման կինը Միչիգան նահանգի օրենսդիր մարմնում:

Միչիգանում կայացած նախնական ընտրությունների ժամանակ նա առաջ էր անցել իր 5 կուսակիցներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետականները չէին մասնակցում այս ընտրություններին, Թլաիբը մրցակիցներ չի ունենա, եւ նա, փաստորեն, երաշխավորում է իր տեղը Կոնգրեսում նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, որոնք միջանկյալ են կոչում:

«Մարդիկ կարող են մտածել, որ սա տարածված գաղափար է, սակայն ես իսկապես ուզում եմ փոխել աշխարհը, որպեսզի ինձ նման մարդիկ նստեն այս սեղանի մոտ»,- հուլիսին Huffington Post-ին տված հարցազրույցում հայտարարել էր Թլաիբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ