News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար հաստատված վիզային կանոնները չեն հակասում ԵՄ օրենսդրությանը նաեւ ընտանիքների վերականգնման առումով։ Համապատասխան վճիռն ընդունվել է Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանի կողմից, փոխանցում է DW–ն։  

Քննվել է Շտուտգարդ քաղաքի իշխանությունների գործն ընդդեմ Թուրքիայի քաղաքացու, որը դիմել էր Գերմանիայում բնակություն հաստատելու համար, որ միանար քաղաքում ապրող ամուսնու հետ։ Նրան 2014 թվականին մերժել էին գերմաներենի բավարար գիտելիքներ չունենալու եւ Գերմանիա մուտքի ազգային վիզա չունենալու պատճառով։

Անկարայում Գերմանիայի դեսպանատունը Թուրքիայի քաղաքացուն մուտքի վիզա չէր տրամադրել, այն ժամանակ նա շենգենյան վիզա էր ստացել Նիդերլանդներ այցելելու համար, որտեղ ապրում էր նրա քույրը եւ այնտեղից էլ մեկնել էր Գերմանիա։

Կինը պնդում էր, որ առողջական վիճակի պատճառով ամուսնու օգնության կարիքն ունի։

Եվրոպական դատարանը վճռել է, որ Բեռլինի վիզային պահանջներն արդարացված են այնքան ժամանակ, քանի դեռ միտված են իմիգրացիոն վերահսկողության արդյունավետության ապահովմանն ու միգրացիոն հոսքերի կարգավորմանը։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ