News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծրագրավորմամբ հետաքրքվողները շատ են։ Սակայն նրանց մեծ մասը չգիտի, թե ինչից է պետք սկսել։ Այս հարցում բոլոր խորհրդատուները համաձայն են մեկ բանում՝ նախքան սկսելը պետք է կողմնորոշվել, թե ինչպիսի խնդիր եք ցանկանում լուծել։ Դրանից հետո արդեն մնացյալը տեխնիկական հարցեր են։ Սա այն հարցն է, որին պետք է պատասխանեք Դուք, իսկ մենք կփորձենք օգնել ձեզ տեխնիկականի ընտրությունում։

Վեբ ծրագրավորում

Եթե ցանկանում եք զբաղվել վեբ ծրագրավորմամբ, ապա front end-ի համար ձեզ պետք կգա HTML+CSS+JavaScript: Գործնականում պետք կգա նաև CSS և JavaScript Framework-երից` Bootstrap 4-ը, ReactJS-ը։ Իսկ Back end-ն ինչ-որ տեղ ճաշակի հարց է։

Կարելի է յուրացնել PHP, Python, Ruby, Java, JavaScript և այլ ծրագրավորման լեզուներ։

Պարտադիր պետք է նաև ծանոթանաք տվյալների բազայի հետ: Oracle, MySQL, PostgreSQL: Այս բազմազան անունները թող ձեզ հուսահատության մեջ չգցեն։ Հիշեք, որ ամենադժվարը ծրագրավորման առաջին լեզուն սովորելն է, իսկ մնացածը կրկին «տեխնիկական» հարցեր են։

Խաղերի ստեղծում

Եթե ձեր ընտրությունը կանգ է առել խաղերի ստեղման վրա, ապա պետք է սովորել C++ ծրագրավորման լեզուն։

Հասկացեք, թե որ օպրեացիոն համակարգում այն պետք է աշխատի, սա էլ է կարևոր հարց։ Նաև պետք է կողմնորոշվեք ձեր խաղի համար հարմար խաղային «շարժիչը»։ Օրինակ այժմ բավականին տարածված են սրանք՝ Unity, Unreal Engine, CryEngine։

Desktop և Mobile հավելվածների ստեղծում

Այստեղ ընտրությունը նույնպես մեծ է ու էլի ճաշակի հարց է։ Desktop-ի համար կարելի է վերցնել C, C++, C#, Java, Python։ Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար հավելվածներ կարելի է ստեղծել Java, C# և այլ ծրագրավորման լեզուների միջոցով։ Իսկ IOS համակարգի համար պետք կգա Swift լեզուն։ Միանգամից ձեզ ուրախացնեմ այս լուրով։ Օգոստոսի 7–ից Google Play–ում արդեն հնարավոր է Հայաստանից էլ վերբեռնել և վաճառել ձեր կողմից պատրաստված հավելվածները։

Նշենք մի քանի աղբյուրներ, որոնցով կարող եք ինքներդ սովորել նշված լեզուները։

HTML+CSS – https://bit.ly/1F9pJch

JavaScript – https://bit.ly/2M7y8Kq (գիրք)

PHP – https://bit.ly/2vvcfLs (գիրք)

Python – https://bit.ly/2MnIhzn (գիրք)

Ruby –  https://bit.ly/1mZAZFd

C++,C#, Java – կարող եք վերցնել Герберт Шилдт -ի գրքերը

C –  https://bit.ly/2IRW67w

Հ.Գ. Եվ միշտ հիշեք, որ ամեն–ինչի մասին կարող եք հարցնել ձեր լավագույն բարեկամ  Google–ին։

Ալբերտ Դադոյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ