News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնի վրա, Twitter-ում Սաուդյան Արաբիայի կառավարամետ էջը Կանադային սպառնացել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կրկնությամբ, գրում է The Star-ը:

@infographic_ksa էջում տեղադրվել էր Տորոնտոյի հորիզոնին մոտեցող ինքնաթիռի նկար: Լուսանկարին կից անգլերենով գրվել էր. «Նա, ով միջամտում է նրան, ինչը իրեն չի վերաբերում, ստանում է այն, ինչ իրեն դուր չի գալիս» եւ «մի խոթեք ձեր քիթն այնտեղ, ուր պետք չէ»: Չնայած լուսանկարը հեռացվել էր, թվիթի սքրինշոտն արագ տարածվել էր սոցիալական ցանցով:

Լուսանկարը շատերին հիշեցրել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, երբ ինքնթիռները մխրճվել էին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների մեջ: Ընդհանուր առմամբ մահացել էր 2977 մարդ: 19 առեւանգիչ ահաբեկիչներից  15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, եւ Սաուդյան իշխանավորները վաղուց մեղադրվում են հարձակման մասնակցության մեջ:

Ավելի ուշ նույն էջում «անտեղի թվիթի» համար ներողությունով գրառում հայտնվեց:

Նշենք, որ Կանադայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները լարվեցին, երբ Օտտավայի կառավարությունը պահանջեց Սաուդյան Արաբիայում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներին ազատ արձակել: Ռիադը նշեց, որ սա  միջամտություն է պետության ներքին գործերին, հետ կանչեց Օտտավայից իր դեսպանին եւ երկրից արտաքսեց Կանադայի դեսպանին: Բացի այդ, Սաուդյան Արաբիան կասեցրել է Կանադայի հետ առեւտրային եւ ներդրումային բոլոր նախագծերը, ինչպես նաեւ Օտտավայից եւ հակառակ ուղղությամբ թռիչքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ