News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան  Կանադայի հետ ճգնաժամը լուծելու հարցում բացառել է միջնորդության հնարավորությունը:

«Միջնորդության պատճառ չկա: Սխալ է թույլ տրվել եւ այն պետք է ուղղել », - ասել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը:

Նա նաեւ ասել է, որ թագավորությունը դեռեւս «քննարկում է Կանադայի դեմ լրացուցիչ միջոցներ կիրառելու հնարավորությունը», սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Պատասխանելով քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման պատճառի մասին հարցին՝ Ջուբեյրը նշել է, որ նրանց դեմ մեղադրանքները կներկայացվեն երբ գործերը դատարան հասնեն,  վերահաստատելով այն պնդումները, թե դրանք կապված են օտարերկրյա կազմակերպությունների հետ:

«Խոսքը ոչ թե մարդու իրավունքների, այլ ազգային անվտանգության մասին է», - ասել է նախարարը:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, նշել էր, որ Կանադան մտադիր է դիմել ԱՄԷ-ին եւ Մեծ Բրիտանիային Ռիադի հետ տարաձայնությունները կարգավորելու համար:

Նշենք, որ Կանադայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները լարվեցին, երբ Օտտավայի կառավարությունը պահանջեց Սաուդյան Արաբիայում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներին ազատ արձակել: Ռիադը նշեց, որ սա  միջամտություն է պետության ներքին գործերին, հետ կանչեց Օտտավայից իր դեսպանին եւ երկրից արտաքսեց Կանադայի դեսպանին: Բացի այդ, Սաուդյան Արաբիան կասեցրել է Կանադայի հետ առեւտրային եւ ներդրումային բոլոր նախագծերը, ինչպես նաեւ Օտտավայից եւ հակառակ ուղղությամբ թռիչքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ