News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Վալերի Օսիպյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը:

Տյան Էռլունը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վալերի Օսիպյանին շնորհավորել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ փոխգործակցությունը այսուհետ էլ խորանալու եւ ընդլայնվելու է:

ՀՀ ոստիկանապետը բարձր է գնահատել չինական կողմի աջակցությունը ոստիկանության տեխնիկական վերազինման ոլորտում եւ կարեւորել հետագա գործակցությունը, մասնավորապես, ճանապարհային ոստիկանության որակական բարեփոխման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Տյան Էռլունը դրական է գնահատել հասարակական կարգի ապահովման գործում նկատելի ձեռքբերումները՝ դա դիտարկելով հատկապես տուրիզմի զարգացման համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության զարգացման եւ աջակցության խորացման կոնկրետ մեխանիզմներ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Ամենաշատ