News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված իրավիճակը կարող է ընդհատել վրաց-թուրքական այն համաձայնագրի ստորագրումը, որի արդյունքում պետք է վերականգնվեն Թուրքիայի տարածքում գտնվող չորս վրացական վանքերը, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում գտնվող մահմեդական մզկիթները եւ կառուցվի մզկիթ: Այս մասին գրում է վրացական Journalist.ge-ն:

Նշվում է, որ Վրաստանի ղեկավարությունն, ի սկզբանե, թաքցնում էր պայմանագրի բովանդակությունը եւ արգելում հեռուստաընկերություններին տեսանյութեր պատրաստել պատմական Տաո-Կլարջեթիում գտնվող հուշարձանների անմխիթար  իրավիճակի մասին: Իսկ այն մասին, թե ինչ էր պահանջում Թուրքիան Վրաստանից վրացական կոթողների վերականգնման փոխարեն, ընդհանրապես խոսք չէր գնում:

Պարբերականի ներկայացմամբ, թուրք-վրացական պաշտոնական հանդիպումները  գաղտնի էին տեղի ունենում մինչեւ այն պահը, երբ Վրաստանի Պատրիարքությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, նշելով, իրենք համաձայն չեն թուրքական կողմի ներկայացրած պայմաններին:

Վրացական կողմն այդ ժամանակ ուզում էր, որպեսզի վերականգնվի Վրաստանի   պատմական Լազեթիում գտնվող «Արդաշեն» մենաստանը եւ պատմական Խախուլիից դուրս բերվի մզկիթը:

Վրաստանի մշակույթի նախարար, Նիկա Րուրուան այս թեմայի վերաբերյալ դեռեւս մեկնաբանություն չի տվել: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա նրանց հետ բանակցությունները ձգձգվում են, ինչն էլ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների առիթ է դառնում:

«Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր վերջին հայտարարությունում, ի տարբերություն Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների,  Թուրքիայի տարածքում  գտնվող վրացական հուշարձանները թուրքական է համարում, ինչպես նաեւ ոչ մի արտառոց բան չի տեսնում նրանում, որ   վրացական հուշարձանների վերականգնման փոխարեն Բաթումիում կառուցում է Ազիզիեի մզկիթը»,- գրում է Journalist.ge-ն:

Հիշեցնենք, որ եթե թուրք-վրացական այդ համաձայնագիրը ստորագրվի, ապա Թուրքիան վերանորոգելու է հայաբնակ Սամցխե-Ջավախքում գտնվող կիսավեր մզկիթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ