News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արծվաշենի անկումը տեղի ունեցավ այդ ժամանակվա իշխանությունների լուռ համաձայնությամբ: Արծվաշենի անկումից արդեն 26 տարի է անցել, բայց, գյուղապետ Մամիկոն Խեչոյանի խոսքով, արծվաշենցիները դեռ չեն համակերպվել կորստի հետ:

«Այդ ժամանակվա իշխանությունները լուռ համաձայնությամբ հանձնեցին Արծվաշենը, նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցներից մեկում հաստատել է, որ համաձայնությամբ է տեղի ունեցել գյուղի անկումը»,- ասաց գյուղապետը:

Նա պատմեց, որ 1992-ի օգոստոսի 4-ից երեք օր շարունակ Արծվաշենի պաշտպանությունն իրականացրել են Վանաձորի մոտոհրաձգային գնդի զինվորները, որոնք այդ օրերին շուրջ 4500 մարդու կյանք են փրկել՝ ապահովելով նրանց տեղահանումն արդեն իսկ օղակում հայտնվող Արծվաշենից:

«Օգոստոսի 7-ին 12 զինվոր փակված մնաց օղակում: Տարբեր զինատեսակներով մարտը զինված թշնամու դեմ տեւել է մոտ 4 ժամ: Գյուղից դուրս գալու համար ադրբեջանական կողմն արծվաշենցիներին ընդամենը մեկ ժամ էր հատկացրել»,- պատմեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքը բռնազավթվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին: Դրանից հետո գյուղից բռնի տեղահանված բնակիչները հաստատվել են հիմնականում Ճամբարակում եւ հարակից գյուղերում:

Տպել
Ամենաշատ