News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Ferrari-ն ամենաշահութաբեր ապրանքանիշն է. յուրաքանչյուր վաճառված մեքենայից՝ 69.000 եվրո: Համեմատության համար նշենք, որ Jaguar Land Rover-ի դեպքում այս ցուցանիշը 800 եվրո է կազմում: Այս մասին ասված է գերմանացի պրոֆեսոր Ֆերդինանդ Դուդենհեֆերի հետազոտությունում, հաղորդում է Motor-ը:

Դրանում նաեւ նշվում է, որ գերմանական պրեմիում դասի ապրանքանիշերից ամենաեկամտաբերը Porsche-ն է. յուրաքանչյուր վաճառված մեքենայից ընկերությունը շուրջ 17.000 եվրո է ստանում, իսկ Audi-ն, BMW-ն եւ Mercedes-Benz-ը՝ շուրջ 9.000: Maserati-ի դեպքում այս ցուցանիշը 5.000 եվրո է:

Ավտոարտադրողների շրջանում նաեւ կան այնպիսիք, որոնք վնաս են կրում: Այսպես, վաճառված յուրաքանչյուր Bentley-ն ընկերությանը 17.000 եվրո է արժենում, ինչը բացատրվում է էլեկտրական ուժային սարքավորումների եւ տեխնոլոգիաների մշակման համար զգալի ներդրումներով: Իսկ Tesla-ն յուրաքանչյուր վաճառված մեքենայից 11.000 եվրո է կորցնում:

Անցյալ տարի նման հետազոտություն է անցկացրել Bloomberg-ը եւ նույն արդյունքներն արձանագրել. օպերացիոն շահույթի մասով առաջատարները նույնպես Ferrari-ն եւ Porsche-ն էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ