Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 72,53 դոլարի:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 67,02 դոլար: