News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիական Լոմբոկ կղզու մոտ տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որտեղ օգոստոսի 5-ին տարերքը խլել էր 100-ից մինչեւ մի քանի հարյուր մարդու կյանք, հայտնում է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 05.25-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված է Լոմբոկ կղզում գտնվող Մատարամ քաղաքից 10 կմ հարավ: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա է:

Կիրակի Լոմբոկից հյուսիս տեղի էր ունեցել հզոր 7 մագնիտուդով երկրաշարժ՝ հաջորդող 5,4 եւ 4,3 մագնիտուդով հետցնցումներով:

Ինչպես հայտնել է տեղական «Անտարա» գործակալությունը, կիրակի երկրաշարժին զոհ էր գնացել 347 մարդ: Ըդ որում՝ երկրի Տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով ազգային գործակալության ներկայացուցիչը հայտնել էր 131 զոհի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ