News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա: Այս մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta-ն: 

Հստակեցվում է, որ 25 արկ որսվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Օդային տագնապի ազդանշանները գործարկվել են 19 բնակավայրերում: Հրթիռների մեծ մասն ընկել է անբնակ տեղանքում:

Ի պատասխան՝ Իսրայելի ավիացիան Գազայում խոցել է ՀԱՄԱՍ-ի 140-ից ավելի ռազմական օբյեկտներ: Դրանց թվում են շտաբներ, թունելներ, մարզական ճամբարներ, զինանոցներ, հրաձգարաններ, ինչպես նաեւ երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ֆաբրիկան եւ զինյալների մի քանի դիրքեր:

Գազայի հատվածում լարվածությունը պահպանվում է 2018 թվականի մարտից, որն ավելի աճեց մայիսի 14-ին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն բացելուց հետո: Թել Ավիվից դիվանագիտական ներկայացուցչությունը տեղափոխելու որոշումը Սպիտակ տունը ընդունել էր 2017 թվականի դեկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ