News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:

Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին: Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշեց իր դիտողությունները և հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ: Այցի ընթացքում քննարկվեցին նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտեց, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շրջեց նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղավ ավտոպարկում, ծանոթացավ սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ