News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մանանդյան 41/4 հասցեի բնակիչները այսօր՝ օգոստոսի 9-ին բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի դիմաց, ունեն շենքի տանիքի խնդիր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշեցին, որ պահանջում են տանիքը վերանորոգել, քանի որ անմխիթար վիճակում է գտնվում։

«Մենք դժգոհ ենք մեր լիազորից՝ Անահիտ  Աղաջանյանից, որը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, տան գումարներ է հավաքում եւ չի կատարում խոստումները, արդեն երկար ժամանակ խոստանում եւ չի վերանորոգում տանիքը, բայց  նաեւ վարկաբեկում է, ահաբեկում եւ վախեցնում է բնակիչներին»,–նշեց բնակիչներից Անահիտ Սահակյանը։

Նրանք պնդում են՝ պատկերացում չունեն, թե ամսական իրենց կողմից վճարվող այդ գումարները ինչպես են ծախսվում, որոնք իրենց խոսքով, փոխանցվում է լիազորի հաշվեհամարին, հավելում են, որ միայն աստիճանավանդակներն են ներկվել։

Բնակիչները նշում են, որ լիազորը իրենց Տարոն Մարգարյանով է վախեցրել. «Ասում է՝ իմ թիկունքին Տարոն Մարգարյան կա, կա թաղապետ՝ Արմեն Սարգսյան, որն իմ ընկերն է, դուք չեք կարա ինձ հանեք»։

Բնակիչները պնդում են նաեւ, որ լիազորը հաշմանդամներին տրամադրվող օգնությունը յուրացնում է, դնում է վաճառքի տարբեր խանութներում կամ էլ բաժանում է նրանց, ում ինքն է ցանկանում։

Նրանք հանդիպում են խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հույս ունենալով, որ այդ խնդիրը վերջապես կլուծվի։

Տպել
Ամենաշատ