News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ստացված նախնական օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված է զենք, որը, հնարավոր է, առնչություն ունի Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ կիրառված զենքի հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում կրկնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով երեկ ԱԱԾ–ի՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում գտնված զենքին։

«Դա դեռ վարկած է, որը դեռ պետք է ստուգվի։ Դրա արդյունքները պարզ կլինեն համապատասխան փորձաքննությունից հետո։ Նախնական օպերատիվ տվյալներով, կա վարկած»,– նշեց Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդոք հայտնաբերված զենքից կրակել են մարդկանց ուղղությամբ։

Հարցին, թե կասկածներ ունի, որ Հովիկ Աբրահամյանի սեփականության տարածքից հայտնաբերված զենքից կրակել են Մարտի 1–ի դեպքերի ժամանակ,  կամ Աբրահամյանը հրաման է արձակել, որ իր կողմնակիցները կրակեն Վանեցյանն ասաց. «Ես նման մանրուքներ այս պահին չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն հնարավոր է օգտագործվել են Մարտի 1–ի եւ 2–ի դեպքերի ժամանակ։ Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք որ երբեք ներառված չեն եղել իրավապահ համակարգում։

Հարցին՝ հրավիրվել է արդոք Հովիկ Աբրահամյանը հարցաքննության, թե՝ ոչ, Վանեցյանն ասաց, որ այդ հարոցով պետք է դիմել ՀՔԾ–ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ