News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քաղաքական փոփոխություններից հետո քաղաքացիները շատ են դժգոհում, որ տան համար բերվող ապրանքները սահմանին պահանջում են մաքսազերծել կամ թույլ չեն տալիս անցկացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում եղել է եւ այժմ էլ հնարավոր է՝ տեղ-տեղ պահպանված լինի այն արատավոր պրակտիկան, որ ավել սահմանաչափերն անցկացնելու համար որոշակի կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում: Մեր ազգային առանձնահատկությունները չպետք է մոռանանք, մենք սիրում ենք այստեղ-այնտեղ գնալիս նվերներ բերել մեր մորաքույրների, հորաքույրների, հարեւանների համար: Դրա համար է չափաքանակն ավելացվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Կառավարության այսօրվա որոշմամբ, անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների. սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։ https://news.am/arm/news/465684.html

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին կարծես զարամցրել է որոշակի ապրանքների դեպքում սահմանված չափաքանակը. «Որքան էլ հարեւաններ ու բարեկամներ ունենանք, 1 կգ ծամոնը դժվար է պատկերացնել... դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»:

Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է»: ՊԵԿ նախագահն էլ արձագանքեց. «Հաստատ սարի ծամոնը չի»:

Ծամոնի թեման շարունակեց նաեւ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը. «Քանի՞ անգամ կարող է անձը բերել ծամոն: Ասենք՝ օրական 5 կգ, շաբաթական 35 կգ, կստացվի՝ ամբողջ ազգը կսկսի ծամել»:

Դավիթ Անանյանը նշեց, որ այս չափաքանակները վերաբերում են 1 անգամ սահմանահատմանը:

Նշենք, որ ամբողջական ցանկն առաջիկայում կհրապարակվի ՊԵԿ կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ