News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ցանկանում է տիեզերական տարածքում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) սենսորային շերտ տեղադրել, հայտնում է Defense News-ը՝ վկայակոչելով ՀՀՊ հարցերով գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սեմ Գրիվզի հայտարարությունը Հանսթվիլում (Ալաբամա նահանգ) տեղի ունեցած տիեզերական պաշտպանության թեմայով համաժողովում:

Գրիվզի խոսքով՝ գլխավորն այն է, որ գոյություն ունի տիեզերքում այդպիսի սենսորային հաղորդիչների ծավալման անհրաժեշտության «լուրջ քննարկում» եւ ըմբռնում: Դրանից բացի, դեռ պետք է որոշել այդպիսի սենսորներին ներկայացվող պահանջները եւ դրանք ձեռք բերելու գործընթացը:

Ալաբամայում հանդիպման ժամանակ Գրիվզը ներկայացրել է տեսլականը, թե տիզերքում ՀՀՊ սենսորային շերտն ինչպես կկարողանար գործել: Այսպես՝ սենսորներն ունակ կլինեին հայտնաբերել եւ հետեւել հիպերձայնային սպառնալիքները եւ այլ ավելի բարդ թիրախները, ինչպես նաեւ հրթիռները որսալ օդ բարձրանալու կամ թռիչքի փուլում:

Գրիվզի խոսքով՝ իր գործակալությունը «դեմ չէ» տիեզերական բազավորման ՀՀՊ համար որսող հրթիռներ պատրաստելուն: Նա հավելել է, որ գործակալությունը Պենտագոնի հետ բանավեճ է վարում եւ շեշտել է, որ ներկայումս տարբերակներ են մշակում նման պոտենցիալի իրականացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ