News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Վրաստանի ափերին լողալն արգելվում է սպասվող փոթորիկի պատճառով, հաղորդվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ, փոխանցում է «Sputnik-Վրաստան»-ը:

«Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծովում 4-5 բալանոց փոթորիկ է սպասվում, ինչի պատճառով լողալն արգելվում է: Օրվա ընթացքում ալիքների բարձրությունը կարող է հասնել 1.5-ից մինչեւ 3 մետրի: Սեւ ծովի ափին գտնվող բոլոր փրկարարական աշտարակներում կարմիր դրոշներ են տեղադրված»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հանգստացողներին կոչ են անում ուշադրություն դարձնել արգելող նշաններին, ինչպես նաեւ հետեւել անվտանգության կանոններին:

Հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի ջրամբարներում 39 մարդ է խեղդամահ եղել, փրկվել հաջողվել է 192-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել