News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի Էկոնոմիկայի նախարարությունը միջազգային փորձագետների օգնությամբ կգնահատի հսկողությունից դուրս գտնվող հատվածի ծավալը եւ այն կրճատելու ծրագիր կմշակի, փոխանցում է Vesti-ն: 

Ղրղզստանի Էկոնոմիկայի նախարարությունը Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ ստվերային տնտեսության համալիր հետազոտություն կանցկացնի:

Հետազոտությունն առանձնապես արդիական է դարձել՝ կապված երկրի ԵՏՄ անդամակցության եւ շուկայի կառուցվածքի փոփոխության հետ: «Շուկայի կոնյունկտուրայի փոփոխության հետ կապված գոյություն ունի ձեռնարկատերերի դեպի ստվերային հատված հեռանալու խնդիր, ինչի հաղթահարումը կարեւորագույն խնդիր է համարվում»,- պարզաբանել են Ղրղզստանի Էկոնոմիկայի նախարարությունից:

Հետազոտության արդյունքներով գերատեսչությունը մշակում է 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիր, որոնք թույլ կտան ստվերային հատվածը կրճատել:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ղրղզստանում 2015 թվականին ստվերային տնտեսությունը կազմել է 23,8 տոկոս: Իսկ 10 տարի առաջ մակարդակը 2 անգամ բարձր էր՝ 53 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ