News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի պատրիարքարանի բարձրաստիճան հոգեւորականի սպանության նախապատրաստության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Գեորգի Մամալաձեի պաշտպանությունը դիմել է երկրի նախագահին՝ նրան ներելու խնդրանքով, հայտարարել է նրա փաստաբան Գեորգի Պանցուլայան:

«Մենք նախագահի աշխատակազմ տեղեկություններ ենք ուղարկել բոլոր իրավական խախտումների մասին, որոնք գրանցվել են այս գործում…Վրաստանի նախագահը կունենա ամբողջ տեղեկատվությունը, որը նրան թույլ կտա օբյեկտիվ որոշում ընդունել»,- լրագրողներին ասել է Պանցուլայան:

Փաստաբանը վստահ է, որ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մամալաձեին անպայման կների:

Մամալաձեին ձերբակալել էին 2017 թվականի փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա մեկնում էր Գերմանիա, որպեսզի միանա պատրիարքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաեւ Տետրուաշվիլիին: Պատրիարքի շրջապատը գտնվում էր Բեռլինի կլինիկայում, որտեղ Իլյա Երկրորդին վիրահատել էին: Մամալաձեի ուղեբեռում նատրիումի ցիանիդ էին հայտնաբերել, որը դատախազության վարկածով՝ նա նախատեսում էր օգտագործել բարձրաստիճան հոգեւորականի սպանության համար: 2017-ի սեպտեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել էր 9 տարվա բանտարկության, իսկ փետրվարին դատավճիռն անփոփոխ էր թողել վերաքննիչ դատարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ