News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլ-Նյումանը գաղտնի կերպով ձայնագրել է իր զրույցներն ԱՄՆ առաջնորդի հետ: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Daily Beast-ը:

Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ ձայնագրությունները գոյություն ունեն, ինչպես նաեւ այն, որ կինը վերարտադրել է դրանք այլ մարդկանց: Պարբերականի համաձայն՝ այդ ձայնագրությունները նա օգտագործել էր Սպիտակ տանը աշխատանքի մասին անկեղծ հուշեր գրելու համար: Դրանք հավաքված են «Շեցվածը. Թրամփի Սպիտակ տան ինսայդերի պատմությունը» գրքում, որը լույս կտեսնի օգոստոսի 14-ին: Մինչեւ այդ Թրամփի նախկին օգնականը պատմել էր նրա «խելագարության» մասին:

Պարբերականը նշում է, որ Թրամփն իրեն նյարդայնացած եւ դավաճանված էր զգում, երբ իմացել էր, որ իրեն ձայնագրում էր նաեւ իր նախկին փաստաբան Մայքլ Քոենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ