News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ իջել է, փորձագետները կանխատեսում են ազգային արժույթի հետագա արժեզրկում: «Աերոֆլոտ» ընկերության բաժնետոմսերը 12 տոկոսով նվազել են, ՎՏԲ բանկի արժեթղթերն էժանացել են ավելի քան 7,5 տոկոսով, Սբերբանկի՝ գրեթե 6 տոկոսով: Ընդհանուր առմամբ բաժնետոմսերի շուկան հասել է մինչեւ նվազագույնի, որը գրանցվել էր ապրիլին: Իր դիրքերը կորցնում է նաեւ ռուբլին, դոլարի փոխարժեքը անցել է 66 ռուբլի նիշը, եվրոն հասել է գրեթե 77 ռուբլու:

ՌԴ ազգային արժույթի լուրջ թուլացումը գործոնների հանրագումարի հետեւանք է, «Էխոյի» հետ զրույցում նշել է Ֆինանսական եւ հաշվապահական խորհրդատվությունների ընկերության ռազմավարական վերլուծության ինստիտուտի տնօրեն Իգոր Նիկոլաեւը:

Ռուբլու արժեզրկումը կշարունակվի, եւ երկրում տնտեսական վիճակը զգալիորեն կվատթարանա ՌԲԿ-ին ասել է Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Իվան Ռոդիոնովը:

Արտասահմանյան խաղացողները էժան վաճառում են ռուսական ընկերությունների բաժնետոմսերը եւ դաշնային փոխառության տոմսերը, հայտնում է ՌԲԿ կայքը: Սա ռուբլու վրա բացասաբար է ներգործում:

Նվազումից հետո հիմնական բորսայական ինդեքսները կտրուկ անկումից դուրս են եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ