News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանման պատճառը շինծու է համարում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի հետ ուժի դիրքերից եւ վեջնագրային լեզվով խոսելն անօգուտ ու անհեռանկարային է: Նրա խոսքով՝ Մոսկվան Վաշինգթոնի հերթական ոչ բարեկամական քայլին՝ նոր պատժամիջոցներին պատասխան միջոցառումներ կմշակի, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նա նաեւ «տարօրինակ» է համարել ամերիկյան վարչակազմի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին: Զախարովան նշել է, որ Վաշինգթոնի քայլերը հակառակի մասին են վկայում:

«Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի եւ այն նույն ուժերի դաշնակիցների մոտ, որոնք Վաշինգթոնում որոշումներ են ընդունում եւ այդ որոշումների լոբբինգ անում, ամրապնդվում է վարքագծի նոր ստանդարտ, երբ Ռուսաստանին ուղղվում են տարբեր կարգի օդիոզ մեղադրանքներ, որոնք որեւէ ապացոցողական հիմք չունեն»,- հայտարարել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ