News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այսօր՝ օգոստոսի 9-ին, ընդունեց 2015 եւ 2016 թվականներին զոհված կամ վիրավորված զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին հատուցման գումարների վճարման վերաբերյալ որոշումը:

Որոշման նախագիծը ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Հաշվի առնելով, որ հիմնադրամի շահառուները պետությունից ֆինանսական աջակցություն են ստանում, առաջարկում ենք, որ վճարումներ կատարվեն ամսական վճարումներով՝ 20 տարի ժամկետով, վճարվի նաեւ տարբերությունը։ Օրինակ, եթե սպան մահացել է, եւ նրա ընտանիքը պետությունից ստանում է 60 հազար դրամ աջակցություն, եթե հիմնադրամում օրենսդրությամբ նա կստանար 300 հազար, առաջարկվում է վճարել 300 հազարի եւ 60 հազարի տարբերությունը՝ 240 հազարը։ Առաջարկվում է նաեւ այդ դեպքերի համար վճարել 100 հազար դրամ միանվագ վճարը, եթե զոհված կամ վիրավորված զինծառայողը ունի երեք եւ ավելի երեխա։ Ժամկետները սահմանվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը, որ ՊՆ ներկայացվի դեպքերի հետ կապված փաստաթղթերը, գործընթացի ավարտի համար թիրախային ժամկետ սահմանվի հոկտեմբերի 15-ը»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Նա նաեւ հավաստիացրեց՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի բոլոր շահառուները, անկախ նրանից, քաղաքում են բնակվում, թե գյուղական վայրում, պատշաճ կարգով կստանան իրենց հասանելիք աջակցությունը.«Անկախ նրանից, շահառուն գտնվում է Երեւանում, թե գյուղական վայրում, միեւնույն է, նա ստանալու է հիմնադրամի կողմից հատկացված հատուցումը: Մեր գործընկեր բանկերի հետ պայմանագրերն այնպիսին են, որ եթե շահառուն հաշմանդամություն ունի, թոշակառու է, հեռավոր վայրում է ապրում, ապա բանկն ինքն է տանում գումարն ամեն ամիս հասցնում: Բանկը  չի պարտավորեցնում, որ շահառուն գա հասնի բանկի մասնաճյուղ: Դրա համար էլ մենք ընտրել ենք այնպիսի բանկեր, որոնք ունեն մասնաճյուղային լայն ցանց: Ես ձեզ վստահեցնում եմ՝ բոլորն, անկախ իրենց բնակավայրից, հիմնադրամի գումարները կստանան»։

Որոշումը քվեարկության արդյունքում ընդունվեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ