News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուղղված կլինեն ազգային անվտանգության հետ կապված ապրանքների արտահանմանը, այդ թվում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են՝ մասնագիտացված նավթագազային տեխնոլոգիաները, ինչպես նաեւ էլեկտրոնիկան եւ հաղորդիչները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters–ը։

Հարցին՝ ուղղակի պատժամիջոցներ կսահմանվե՞ն ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերության նկատմամբ, պաշտոնյան նշել է, որ նրանք դրան չեն գնա, բայց պատժամիջոցները կարող են տեսականորեն ազդել ընկերության վրա, եթե այն փորձի ներկրել ինչ–որ ապրանք, որի վրա տարածվում են պատժամիջոցները։

Նախօրեին Վաշինգթոնը հայտարարել է ՌԴ դեմ նոր պատժամիջոցները երկու փուլով սահմանելու մասին։ Առաջին փուլը ուժի մեջ է մտնում օգոստոսի 22-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ