News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 9-ին Հայաստանի գործատուների միության անդամների հետ քննարկել է տնտեսության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և հավելել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների խթանմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, աշխատաշուկան համապատասխան կադրերով համալրելուն ուղղված տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտի բարեփոխումներին, պետական գնումների համակարգի, շինարարության, քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

Նշելով նման հանդիպումների պարբերական անցկացման անհրաժեշտությունը՝ վարչապետը կառավարության պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել Գործատուների հանրապետական միության խորհրդի անդամների հետ հանդիպումները՝ նշված ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները քննարկելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի կառավարությունը պետք է երաշխիքներ տրամադրի արդեն եղած ներդրումների համար․ փորձագետ
Դա նշանակում է, որ նրանք ունեն մտահոգություն՝ կապված իրենց միջոցների հուսալիության հետ․․․
Հայաստան ներդրումներ գրավելու համար միայն կառավարության հավաստիացումները բավարար չեն․ տնտեսագետ
Հարկային օրենսդրությունն անընդհատ փոփոխվում է , եւ դա ներդրողի համար բացասական ազդակ է․․․
Շուկայում գների միաժամանակյա անկումը չի նպաստում նոր հետաքրքրությունների գրավմանը․ փորձագետ
Ձեռներեցների տեսանկյունից դա շատ լուրջ խնդիր է, որն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում․․․
ՀՀ-ում ներդրումների ոչ բավարար ծավալը պայմանավորված է մեր փոքր եւ ինչ-որ չափով մեկուսացված շուկայով. Տիգրան Դավթյան
Մենք նույնիսկ չունենք ռեալ գործող ռեգիոնալ շուկա: Դա է հիմնական ոչ ոգեւորող հանգամանքը, որովհետեւ մնացած բոլոր ցուցանիշներով մենք գրավիչ ենք...
Նիկոլ Փաշինյանն այցելել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն (ֆոտո)
Արգենտինահայ գործարարը նշել է, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը եւ նոր ծրագրեր իրականացնել...
Մարդիկ պետք է ոսկի ունենան, քանի որ բոլոր արժույթները կարժեզրկվեն․ ամերիկացի ներդրող
Ոսկին իր արժեքը շատ ավելի լավ կպահպանի, քան արժույթների այլ տեսակները․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ