News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում,  սակայն Վաշինգթոնը, այնուամենայնիվ, կարծում է, որ Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, հաղորդում է Reuters-ը:

«Ընդհանուր առմամբ մենք դատապարտում ենք Իսրայելի վրա հրթիռների արձակումը եւ կոչ ենք անում վերջ դնել ավերիչ բռնությանը», - ասել է  նա:

Իսրայելական ռազմաօդային ուժերը վերջին երկու օրերին Գազայի հատվածում հարվածել են ավելի քան 150 օբյեկտների,  պաղեստինցիները նույնպես բազմաթիվ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ