News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ի վարչական մասնաշենքում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների եւ մի շարք դասընթացավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ 14-ից 18 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացին, եւ նրանց ծնողները։

Հանդիպման նպատակն էր երիտասարդներին հնարավորություն տալ մանրամասն ծանոթանալու Summer Business School 2018 մասնակցության պայմաններին, նպատակներին եւ առավելություններին, ինչպես նաեւ ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները:

Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձեւավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Այս տարի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաեւ Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսպիսի կրթական նախաձեռնությունները շատ կարեւոր են երիտասարդության մոտ ակտիվ, ձեռնարկատիրական մտածելակերպ ձեւավորելու համար։ Մենք միշտ մեծ պատրաստակամությամբ ենք մասնակցում նման ծրագրերին, քանի որ վստահ ենք, որ առաջին հերթին հենց պատշաճ, որակյալ կրթությունը կարող է օգնել է երիտասարդներին իրենց իրենց համար ավելի լավ ապագա ստեղծելու հարցում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School 2018թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենում մինչեւ օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի։ Նրանց համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ Աղվերանում, ինչից հետո մասնակիցները կարող են  աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ