News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի բանկը 2.7 ռուբլով նվազեցրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ մինչեւ 66.29 ռուբլի (4.24 տոկոս), իսկ եվրոյի նկատմամբ` 3 ռուբլով՝ մինչեւ 76.83 ռուբլի (4.07 տոկոսով): Ռուբլու վրա ճնշումը է գործադրում ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հուլիսին գնաճի տարեկան մակարդակը 2.5 տոկոս է կազմել՝ նախորդ ամսվա 2.3 տոկոսի համեմատ: Նոր ցուցանիշը համընկել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման ստորին սահմանի հետ: Սա հետեւում է գեատեսչության կողմից պատրաստված «Գնաճի պատկերը» ակնարկից, որին ծանոթացել է «ՌԲԿ»-ն

Ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, գնաճի արագացումը պայմանավորված է 2017-ի հուլիսի ցածր բազայով, որի պատճառով անցած տարվա նոր բերքի արտադրանքի ստացման ժամանակացույցը փոխվել էր: Պարենային գնաճը հուլիսին գրեթե կրկնակի դանդաղել էր՝ հունիսին 0.46 տոկոսից մինչեւ 0.24 տոկոս: Այս տեսակի գնաճի համար հիմնական ռիսկերն են աշխարհում հացահատիկային բերքի անկումը եւ համաշխարհային ֆոնդային շուկաներում ցորենի գնի աճը: Օրինակ, Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենի ֆյուչերսները հուլիսի սկզբից նվազել են գրեթե 20 տոկոսով:

2018 թվականի երկրորդ կեսին գնաճի արագացման եւս մեկ գործոն կարող է հանդիսանալ ռուբլու թուլացումը, որը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին՝ նոր հակառուսական պատժամիջոցների հայտարարման ֆոնին: «Այս գործոնի ազդեցությունը սահմանափակ է՝ 2017-2018 թվականներին արձանագրված արտարժույթի փոխարժեքի՝ գնաճի վրա տեղափոխման էֆեկտի նվազման պատճառով», - նշում են Տնտեսական զարգացման նախարարությունում:

Վերլուծաբանները օգոստոսին գների աճ չեն ակնկալում. գնաճի ամսական տեմպերը զրոյականին մոտ մակարդակում: Սակայն տարեկան կտրվածքով գնաճը կաճի մինչեւ 2.9-3.1 տոկոս՝ նախորդ տարվա օգոստոսի ցածր բազայի պատճառով, երբ սպառողական շուկայում 0.5 տոկոս ռեկորդային գնանկում էր արձանագրվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ