Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ին գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Մայրաքաղաքում օգոստոսի 11-ի գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +18+23,
Կոտայքի լեռներում՝ +10+15, ցերեկը` +18+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +28+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը +18+23,
Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +15+20,
Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +18+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը`+18+23, ցերեկը` +30+33,
Արմավիրում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +26+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +16+20,
Արցախում՝ գիշերը` +17+22, ցերեկը՝ +23+27: