News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու անհեռանկարության մասին, մասնավորապես `ֆինանսական համակարգի ապակայունացման միջոցով: Այս մասին գրում է Անատոլիական գործակալությունը:

Երկրի ղեկավարը բնակչությանը հորդորել է անտեսել Թուրքիայի թշնամիների կողմից նախաձեռնած հակաթուրքական քարոզարշավները: «Տարբեր քարոզարշավներ են տարվում: Ուշադրություն մի դարձրեք դրանց: Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովրդին, իրավունք եւ Աստծոն»,- Ռիզե քաղաքում դիմելով քաղաքացիներին՝ ասել է Էրդողանը:

Օգոստոսի 9-ի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման ֆոնին աճուրդների ժամանակ թուրքական լիրայի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել էր պատմական նվազագույնի՝ մեկ օրվա ընթացքում ընկնելով 4 տոկոսով՝ մինչեւ մեկ դոլարի դիմաց 5.42 լիրա: Ապրիլին՝ նախքան անկումը, դոլարը 4 լիրա արժեր: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից թուրքական լիրայի արժեքը նվազել է 29 տոկոսով, հաշվարկել է WSJ-ն: Օգոստոսի 10-ի առավոտյան թուրքական բորսայում մեկ դոլարի համար 6 լիրա էին տալիս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ