News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում խոսել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին եւ մեկնաբանել նրա կողմնակիցների այն պնդումները, թե վերջինիս նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես այսօր այս թեմայով որեւէ մեկնաբանություն անեմ, որովհետեւ ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես միջամտություն գործին։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,– նշել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՔԾ պետն այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորն ինչ է պարտավոր անել. Ալեքսանդր Ազարյան. Pastinfo.am
Իմ կողմից «Մարտի 1»-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու...
Քոչարյանի դեպքը բացահայտեց ժամանակավոր կառավարության թուլությունը. Անդրիաս Ղուկասյան
Որպես ասվածի ցուցիչ՝ նա մատնանշեց Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորի վարքագիծը...
Իմ դեմ ներկայացված մեղադրանքի եւ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի միջեւ ոչ մի կապ չկա. Ռոբերտ Քոչարյան
Նախկին նախագահի խոսքով, նա կարծում էր, որ իշխանություններն առաջին հերթին իրեն կմեղադրեն ապօրինի հարստացման, այլ ոչ թե 2008....
Ի՞նչ ձեւաչափով Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն
Որպես անհա՞տ, թե՞ մտածելու է քաղաքական ուժի ձեւավորման մասին...
Ինձ զեկուցել են, որ բանակը որեւէ բախումներ չի ունեցել ցուցարարների հետ. Ռոբերտ Քոչարյանը՝ բանակի ներգրավվածության մասին
Այն փաստը, որ բանակի որեւէ զինծառայող որեւէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայակոչում է...
Պարտված կողմը բանակցությունների տեղ չթողեց. ինչո՞ւ ցույցերը հանգեցրին Մարտի 1-ին՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի
«Կարող էին իրենք պահանջել ընտրությունների երկրորդ փուլ: Տեղ չեն թողել խոսելու համար...
Partner news