News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր հարկային քաղաքականությունը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ին, իսկական գլխացավանք է դարձել ռեստորանների սեփականատերերի համար։ Այսուհետ հանրային սննդի հաստատությունները պետք է վճարեն 6 տոկոս շրջանառության հարկ, որը, ռեստորանների սեփականատերերի կարծիքով, հարկային բեռի բազմակի աճ է։

Առջեւում շրջանառության հարկի փուլային բարձրացումն է մինչեւ 10 տոկոս, որը վերջնականապես ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից։ Փորձագետները արդեն երկյուղում են, որ դրա հետեւանքով մի քանի ռեստորաններ պարզապես կդադարեցնեն իրենց գոյությունը։  

Ներկայացնում ենք Ռուսաստանի ռեստորանների եւ հյուրանոցների սեփականատերերի դաշնության փոխնախագահ, Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ (Մոսկվա) Լեոնիդ Գելիբտերմանի հարցազրույցը NEWS.amի հետ։

Հայաստանում ռեստորանների սեփականատերերը չեն թաքցնում, որ նոր հարկային քաղաքականության ներդնումը բացասական ազդեցություն կունենա ռեստորանային բիզնեսի զարգացման վրա։ Որպես այս ոլորտի փորձագետի կցանկանայինք լսել ձեր կարծիքը։

Խնդիրներ, անկասկած, կառաջանան։ Շրջանառության բարձր հարկը  կդրդի ռեստորանի տերերին տարբեր սխեմաներ կիրառել։ Հնարավոր է երկակի հաշվառում (անկանխիկ հաշիվը  կերեւա, կանխիկ վճարումը չի երեւա), հնարավոր են նաեւ այլ տարբերակներ։ Ամեն դեպքում, պետությունը բիզնեսների տերերին դրդում է անօրինական դաշտ։

Ի՞նչ կստանանք։ Կոռուպցիա եւ տնտեսական բնույթի հանցագործություններ։ Բացի այդ, սեփականատերերը չեն ձգտի ընդլայնել բիզնեսը, քանի որ ստիպված կլինեն շրջանառության ավելացում ցույց տալ։ Նշանակում է՝ կմասնատեն հաշվետվությունը, ինչը կազդի ակտիվների արժեքի, օբյեկտների ներդրումային գրավչության եւ դրանց մրցունակության վրա։

Ի՞նչ հետեւանքների կբախվեն մայրաքաղաքից դուրս գտնվող հանրային սննդի կետերը։

Մարզերում գտնվող սրճարանները կջանան անցնել բացառապես կանխիկ հաշվարկների, որը, իմ կարծիքով, բոլորովին չի նպաստում առաջադեմ տնտեսական մոդելի զարգացմանը։

Ի՞նչ եք կարծում, կարելի է ընդունելի համարել 6-10 տոկոս շրջանառության հարկի չափը։  

Այդ հարցին հստակ կարելի է պատասխանել միայն հասկանալով պետության օգտին ռեստորանի մյուս պահումների ծավալը։ Իմ կարծիքով՝ դա բավականին մեծ գումար է։

Ազգային խոհանցի ուղղությամբ մասնագիտացված  ռեստորանների տերերը մտահոգություն են հայտնում, որ հարվածի տակ կհայտնվի հենց հայկական խոհանոցը՝ որպես զբոսաշրջային բրենդ։  

Ըստ իս՝ զբոսաշրջությունը Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացման շարժիչն է։ Զբոսաշրջությունն աշխարհում ստեղծում է ամեն 11-րդ աշխատատեղը։ Զբոսաշրջությունը ամեն օր 4 մլրդ դոլար է։ Կարեւո՞ր է դա Հայաստանի համար։ Զբոսաշրջիկների 84 տոկոսը երկիր այցելելու հնարավորությունը դիտարկում է՝ հիմնվելով նրա խոհանոցի վրա։ Արձակուրդային բյուջեի ավելի քան մեկ երրորդը ծախսվում է խմիչքի ու ուտելիքի վրա։ Կարեւո՞ր է դա Հայաստանի համար։

Այո, ձեզ մոտ հնագույն մշակութային շատ հուշարձաններ կան, հրաշալի բնություն եւ հետաքրքիր խոհանոց կա, որի հիմքում ավանդույթները, սեզոնայնությունն ու մթերքների որակն է։

Բայց ինչքան շատ երկրներ կան աշխարհում, նաեւ ձեր տարածաշրջանում, որոնք ունեն նմանատիպ հավաքածու։ Զբոսաշրջությունը կոշտ մրցակցություն է, ինչպես նաեւ երկրի միջազգային իմիջը։ Համաձայն վերջերս անցկացված միջազգային հետազոտության՝ մարդկանց 57.71 տոկոսը փոխել են երկրի մասին կարծիքը՝ այդ երկրի խոհանոցից ուտեստներ փորձելով ։

Ի՞նչ խորհուրդ կտաք անել ստեղծված իրավիճակում

Պետք է որոնել ողջամիտ փոխզիջում պետության եւ բիզնես շահերի միջեւ։ Ցանկացած վարչական ճնշում բիզնեսի վրա որեւէ երկրում ոչ մի լավ բանի չի բերել։

Բարձր հարկերը փոխհատուցելու համար, ռեստորաններն արդեն հայտնում են բարձր գների մասին։  Արդյոք դա բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության  ոլորտի զարգացման վրա։

Պատկերացնենք զբոսաշրջիկի, որը որոշել է մեկնել Հայաստան, քանի որ այստեղ կան շատ հուշարձաներ, հյուրընկալ մարդիկ, գեղեցիկ բնություն, այդ թվում համեղ սնունդ, քանի որ այն այստեղ թանկ չէ եւ համեղ է։ Եվ ահա նա գալիս է ռեստորան եւ տեսնում է գները (չէ՞ որ ոչ ոք չի կասկածում, որ ռեստորանի տերերը նոր հարկը կդնեն հյուրերի ուսերին)։

Եվ արդյունքում ինչի՞ կհասնի իշխանությունը։ Գների աճ, գորշ, անգամ սեւ սխեմաների անցում, փոքր հանրային սննդի հաստատությունների քայքայում, գործազրկության աճ, գյուղատնտեսական մթերքների սպառման բացակայություն, որի արդյունքում պահանջարկի նվազեցում, զբոսաշրջության ոլորտի անկում ՝ որպես վերոհիշյալների հետեւանք

Այս ի՞նչ սովորություն է իշխանությունների մոտ՝ մորթել հավերի, որոնք ոսկե ձու են ածում։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ