News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական բանկի անկախությունը կարեւոր է երկրի տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար, Թուրքիայի նախագահի փեսա Բերաթ Ալբայրաքը՝ նոր տնտեսական ծրագիր ներկայացնելով լիրայի ռեկորդային անկման պայմաններում, փոխանցում է Reuters-ը:

Նա հավելել է, որ կամրապնդվի բյուջետային կարգապահությունը եւ կառուցվածքային բարեփոխումները: Ըստ նրա՝ Թուրքիան «շատ զգայուն դրամավարկային քաղաքականություն» է ընտրել: Նոր տնտեսական մոտեցման առաջին քայլը կլինի տնտեսության վերաբալանսավորումը, ապա կհետեւի կայուն աճն ու ավելի արդարացի բաշխումը: Նախարարը հավաստիացրել է, որ նոր տնտեսական ծրագրի առաջին փուլը կավարտվի մինչեւ 2019 թվականը: Այնուամենայնիվ, նրա հայտարարությանը չհաջողվեց պահել լիրան, որը դոլարի նկատմամաբ ընկել է մինչեւ 6.1:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ