News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի եւ դատարանը կարող է կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, եթե մտավախություն ունի՝ նա երկրից կարող է մեկնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաներից Արամ Օրբելյանը:

Պաշտպանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկա է եղել նիստին եւ տպավորիչ ելույթ է ունեցել՝ ներկայացնելով իր դիրքորոշումը:

«Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ դատարանը պետք է բավարարի մեր բողոքը»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը ընդգծեց, որ մեղադրանքի կողմի պնդումները, թե ազատության մեջ գտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդեցություն գործել, հիմնավորված չեն. «Պարոն Քոչարյանը, լինելով արտերկրում եւ գիտակցելով, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել եւ չի կարող իրեն էլ մեղադրանք չառաջադրվել, այնուամենայնիվ, ներկայացավ քննչական մարմին: Երբ իրեն մեղադրանք են առաջադրել, էլի չի թաքնվել, ներկայացել է դատարան կալանքի որոշմանը եւ այս ամեն ինչն ապացուցում է, որ նա թաքնվելու խնդիր չուներ»,-ասաց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը հավելեց, որ երկրորդ նախագահը պահման պայմաններից չի բողոքում, ունի մարզվելու, զբոսանքի հնարավորություն:

Նշենք, որ Վերաքննիչ  դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը առաջին ատյանի որոշմամբ կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ